Check report status

Որքա՞ն է կազմում դրոշմանիշային վճարների չափը

05.02.2017

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են 1000 դրամ գումարի չափով, իսկ անհատ ձեռնարկատերերը և նոտարները` 12 000 դրամ գումարի չափով:

Եթե նույն ֆիզիկական անձը միաժամանակ աշխատում է աշխատանքային պայմանագրով և հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, նոտար և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրով ստանում է եկամուտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ` սույն մասում նշված` մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:

Եթե նույն ֆիզիկական անձը նույն հաշվետու ժամանակաշրջանում եկամուտներ է ստանում տարբեր անձանց հետ կնքված` աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական մեկից ավելի պայմանագրով, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ` սույն մասում նշված` մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:

Եթե նույն ֆիզիկական անձն աշխատանքային պայմանագրով աշխատում է մեկից ավելի գործատուի մոտ, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում դիմելու Հիմնադրամ` սույն մասում նշված` մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու համար:

Սահմանված դեպքերում Հիմնադրամը դրոշմանիշային վճարը վերադարձնում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետներում:

 


Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

Back to the list