Check report status

Հարկային խախտումների, ապօրինի ձեռնարկատիրության գործունեության բացահայտում․ անանուն ազդարարի բարձրաձայնած խնդիրները բացահայտվել, լուծվել են

Բիզպաշտպանին հաղորդում է ներկայացվել չգրանցված, ինչպես նաև սանիտարահիգիենիկ պայմանների խախտմամբ  բիզնես գործունեության իրականացման մասին։

Անանուն ազդարարը նշել էր․ «Երևանի Սարի-Թաղ թաղամասում կան բազմաթիվ «խանութներ», որոնք գտնվում են ավտոտնակներում, ինչն անթույլատրելի է։ Կան փոքրիկ «խանութներ», որոնք աշխատում են առանց ԱՁ-ի։ Խնդրում եմ կազմակերպել լուրջ հսկողություն, քանի որ շատերը ՀԴՄ կտրոն չեն տրամադրում, և չեն պահպանվում հիգիենայի կանոնները։ Եվ ընդհանրապես Էրեբունի շրջանի թաղապետարանը գումարի դիմաց շատ բան չի արձանագրում»։

Ահազանգը ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ինչից հետո՝ համագործակցելով ազդարարի հետ, նոր մանրամասներ էինք ձեռք բերել՝ ճշտելով հասցեներ և որոշ այլ տեղեկություններ։

Որոշակի աշխատանք կատարելուց հետո, ի պատասխան Բիզպաշտպանի գրության, 2021 թվականի ապրիլի 28-ին ՊԵԿ-ից հայտնել էին․

«ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀ ՀՏ վարչության ընթացիկ հսկողության տարածքային թիվ 2 (Էրեբունու) բաժնի կողմից ք․ Երևան, Սարի թաղ թաղամասում սույն թվականի փետրվար-ապրիլ ամիսներին թվով 15 հարկ վճարողների մոտ իրականացվել է ռիսկերի տեսողական նույնականացում։ Ռիսկային գնահատված թվով 7 հարկ վճարողի մոտ արձանագրվել են խախտումներ և կիրառվել է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսվող պատասխանատվություն։ Թվով մեկ հարկ վճարողի մոտ ստուգումը գտնվում է ընթացքի մեջ։ Թվով մեկ տնտեսվարող սուբյեկտի վերաբերյալ ապօրինի ձեռնարկատիրության գործունեությամբ զբաղվելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել և ներկայացվել ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ 

Հսկողական աշխատանքները կրում են շարունակական բնույթ»։

Հիշեցնենք, որ Bizprotect.am կայքն ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրների բարձրաձայնմանը, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

 

Back to the list

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: fwrite(): write of 34 bytes failed with errno=122 Disk quota exceeded

Filename: drivers/Session_files_driver.php

Line Number: 254

Backtrace:

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: session_write_close(): Failed to write session data using user defined save handler. (session.save_path: /opt/alt/php74/var/lib/php/session)

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: