«ԲիզՊաշտպան»․նոր հարթակ, որն ուղղված է գործարար միջավայրում առկա խնդիրների վերհանմանը ու դրանց լուծմանը։ Ապրիլի 28-ին «Փաստերի հիման վրա բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ այս նոր վեբկայքի շնորհանդեսը։
Ապրիլի 27-ին «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում Գյումրիում անցկացվեց սեմինար-քննարկում՝ «Մաքսային ոլորտի օրենսդրական փոփոխությունները, ռիսկերը և խնդիրները» խորագրով, «ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի» ներկայացուցիչների կողմից։
Վարդան Արամյանի հետ զրուցել ենք «արտակարգ ռեժիմով» աշխատանքի, տնտեսության վիճակի, ֆինանսների կառավարման թափանցիկության և այլ հարցերի շուրջ:
Հարկ վճարողների ցանկը «սրբագրվում» է. պետական եկամուտների կոմիտեն կազմել է լուծարման ենթակա հարկ վճարողների նախնական ցանկը: Դրանում ներառված են այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2013թ. մինչև 2017թ. հունվարի 1-ը հարկային մարմին չեն ներկայացրել որևէ հաշվետվություն, հաշվարկ կամ հայտարարագիր, hարկային մարմնում առկա տեղեկություններով չունեն գույք և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չունեն պարտավորություններ կամ չեն վերագրանցվել:
Նոր հարկային արտոնությունները ոգևորել են բիզնեսի ներկայացուցիչներին. մասնավորապես երեկ կառավարությունը հավանություն տվեց ՊԵԿ-ի կողմից ներկայացված նախագծերին. նախատեսվում է պարզեցնել արտահանողներին ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձման գործընթացը և կտրուկ կրճատել դրանց համար սահմանված ժամկետը, ինչը շատ կարևոր է արտահանումը խթանելու տեսակետից:
Գավառից 28 անձ ներկայումս օգտվում է ինքնազբաղված անձանց համար սահմանված հարկայաին արտոնություններից. այս մասին ասաց Գավառի հարկային տեսչության ներկայացուցիչ Լիանա Մանուկյանը՝ «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում Գավառում կազմակերպված միջոցառման ժամանակ, որի ընթացքում վերհանվեցին հարկային օրենսդրության ոլորտում առկա խնդիրներն ու ռիսկերը:
ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ վերակազմակերպված կազմակերպության հարկային պարտավորությունները կատարվում են կազմակերպության իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից սույն հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ հարկային պարտավորությունը դադարում է երբ...
Պետական գնումների ոլորտում խնդիրները շարունակում են առկա մնալ, թեև վերջին շրջանում կատարված մի շարք բարեփոխումներին և, ինչպես ֆինանսների նախարար Վարդան Արամյանն է նշում, կատարված հեղափոխական քայլերին:
Մարտի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: