Ստուգել հայտի կարգավիճակը

Վերջին տարիներին Հայաստան է ներկրվել ավելի քան 143 հազար ավտոմեքենա

19.06.2017

Վերջին տարիներին մարդատար ավտոմեքենաների ներմուծման ամենամեծ քանակը եղել է 2014 թվականին. այս տեղեկությունը ստանում ենք ՊԵԿ մաքսային ծառայության վիճակագրակունը վերլուծելիս:

Այսպես, 2013 թվականին 38 600 ավտոմեքենա է ներկրվել, ընդհանուր 254 067 600 դոլար մաքսային արժեքով:

2014 թվականին  ներկումների թիվն ավելացել է՝ 44 300 ավտոմեքենա՝ ընդհանուր 279 101 600 դոլար մաքսային արժեքով:

Իսկ ահա 2015-ին ներկրումներն էականորեն նվազել են՝ 27 300 ավտոմեքենա՝ ընդհանուր 133 421 600 դոլար մաքսային արժեքով:

2016 թվականի ընթացքում Հայաստան է ներմուծվել 33 հազար ավտոմեքենա՝ ընդհանուր 130 601 000 դոլար մաքսային արժեքով:

Նշենք, որ խոսքը չի վերաբերում 18 և ավելի շատ մարդ տեղափոխող ավտոմեքենաներին:

Այսինքն, ընդհանուր առմամբ, 2013-2016 թվականներին Հայաստան է ներկրվել 143 հազար 200 ավտոմեքենա:

Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:

Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը:

 

Վերադառնալ ցանկ