Ստուգել հայտի կարգավիճակը

«East Invest 2» կոնֆերանսին ներկայացվել է bizprotect.am կայքը

22.06.2017

«East Invest 2» ամենամյա կոնֆերանսը տեղի ունեցավ ասյօր՝ հունիսի 21-ին, Կիևում, որին մասնակցում էին Եվրամիության և  Արևելյան գործընկերության երկրների բիզնես անդամություն ունեցող կազմակերպությունների և բիզնես շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և առևտրա-արդյունաբերական պալատների շուրջ 120 ներկայացուցիչներ:

«Հակակոռուպցիոն բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով զեկույցով հանդես եկավ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը, ով ներկայացրեց նույն կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից նախձեռնած, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները, մասնավորապես՝ ապօրինի հարստացման քրեականացումը, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը և ազդարարների իրավունքների պաշտպանության ինստիտուտի ներդրումը Հայաստանում: 

«Փաստերի վրա հիմնված ջատագովություն» ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը կոնֆերանսին ներկայացրեց, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն,  «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր: 

Մարիամ Զադոյանը ներկայացրեց բիզնես ոլորտում կատարված հակակոռուպցիոն մյուս բարեփոխումները, այդ թվում՝ իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը: Նա կարևորեց հանրային մասնավոր երկխոսության դերը՝ որպես բիզնես ոլորտում բարեփոխումներն իրականացնելու կարևոր գործիք:

Վերադառնալ ցանկ