Ստուգել հայտի կարգավիճակը

ԻՀԱ ներկայացուցիչները մասնակցեցին Կիևում կայացած Կորպորատիվ տնօրենների երրորդ միջազգային համաժողովին

04.12.2018

Դեկտեմբերի 4-ին Կիևում կայացած Կորպորատիվ տնօրենների երրորդ միջազգային համաժողովը,  որը Միջազգային CIPE կազմակերպության (Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն) օժանդակությամբ կազմակերպել էին Կորպորատիվ կառավարման մասնագետների ասոցիացիան (CGPA) և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC):

Միջոցառմանը մասնակցում էին նաև «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագրի Իրավաբանների հայկական ասոցիացիայի բաղադրիչի ղեկավար Մարիամ Զադոյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը, «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ. Հայաստան» ծրագրի Կորպորատիվ կառավարման կենտրոնի (CGC) բաղադրիչի ղեկավար Նարինե Մելիքյանը և Կորպորատիվ կառավարման կենտրոնի (CGC) Խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը։

Համաժողովին մասնակցում էին տարբերի երկրների ավելի քան 180 ներկայացուցիչ։ Նրանց թվում էին նաև Ուկրաինայի և օտարերկրյա ընկերությունների վերահսկիչ խորհուրդների անդամներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, խոշոր և փոքր ընկերությունների ղեկավարներ, կորպորատիվ կառավարման ձևավորման և վերահսկիչ խորհրդի զարգացման գործընթացում ներգրավված ներդրումային ընկերությունների, բանկերի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի նպատակն էր կորպորատիվ կառավարման ոլորտում աշխատող մասնագետների լայն շրջանակներին ընկերությունների անկախ ղեկավարների աշխատանքի լավագույն փորձի և կորպորատիվ կառավարման միջազգային առաջադեմ պրակտիկայի համապատասխան ասպեկտների հետ ծանոթացնելն էր:

Համաժողովում բացման խոսքով հանդես եկան Ուկրաինայի Կառավարության անդամ, նախարար Օլեկսանդր Սայենկոն և Կորպորատիվ կառավարման պրոֆեսիոնալ ասոցիացիայի խորհրդի նախագահ, Ալեքսանդր Օկունևը։ Վերջինս ընդգծեց սեփականության բոլոր ձևերի ձեռնարկությունների վերահսկիչ խորհուրդների արդյունավետ աշխատանքի կարևորությունը, ինչը խթան է հանդիսանում տնտեսության արագ զարգացումն ու կայունացման համար:

Համաժողով կենտրոնացած էր հետեևյալ հարցերի վրա․

  • Խորհրդի անդամների ընտրություն․ որտե՞ղ, ինչպե՞ս, որքա՞ն, ի՞նչ պահանջներով, և այլն։
  • Արդյունավետ վերահսկող խորհուրդը որպես ոչ առևտրային և բարեգործական կազմակերպությունների, հասարակական միավորումների կայուն զարգացման գրավական և գործոն։
  • «Հայտնի մարդիկ» տնօրենների խորհրդում, ո՞ւմ և ինչո՞ւ են հրավիրում, արդյոք նրանք համապատասխանո՞ւմ են սպասելիքներին:

ԻՀԱ ներկայացուցիչները մասնակցեցին փորձի փոխանակմանը, քննարկեցին օրենսդրական նորարարությունները և դիտարկեցին արդյունավետ կորպորատիվ կառավարման ու վերահսկման խորհուրդների ստեղծման հնարավորությունները:

Լուսանկարները Կորպորատիվ կառավարման մասնագետների ասոցիացիայի (CGPA) կայքից։

 

 

 

Վերադառնալ ցանկ