Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագիծը:
Հակակոռուպցիոն անկախ փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարությունը պետք է լինի այն հիմնական քաղաքականությունը, որ կպարունակի կոնցեպտուալ լուծումներ և հակակոռոպցիոն նոր մեխանիզմներ՝ Հայաստանում հակակոռուպցիոն լուրջ պայքար տանելու համար:
«Կարևոր ենք համարում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրումը: Ռազմավարության նախագծի շրջանակներում մեծ տեղ է հատկացրած բիզնեսում կոռուպցիայի դեմ պայքարի և նաև բիզնեսի մոտ հակակոռուպցիոն ընկալման բարձրացման ուղղությամբ: Այստեղ, բնականաբար, կան մեխանիզմներ, որ պետք է աշխատեն մեկը մյուսի փոխլրացմամբ: Օրինակ, նախատեսած է հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր, բայց նախատեսված չէ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու մասին դրույթներ: Այն ներկայումս նախատեսված է միայն Քրեական օրենսգրքի նախագծում, որը մոտ երկու տարի կլինի արդեն տեղադրված է e-draf.am կայքում և ոչ մի առաջընթաց չունեն»,-մանրամասնում է Սյուզաննա Սողոմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=PlUE_dLMCOk