Ստուգել հայտի կարգավիճակը

Կոռուպցիոն ռիսկերը՝ ընկերություններում. ինչպե՞ս գտնել, վերահսկել ու կառավարել դրանք

15.03.2019

Մարտի 15-ին, Կորպորատիվ կառավարման կենտրոնը «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թվով 3-րդ դասընթացը:

Այս ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործակցության խթանումը:

Դասընթացի մասնակիցներին ներկայացվեցին հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի (ՀՀԾ) էությունը, հիմնական բաադրիչներն ու ձևավորման հիմնակնա սկզբունքները: Ներկայացվեց նաև ՀՀԾ միջազգային փորձը, առավելություններն ու հիմնական օգուտները:

Կորպորատիվ կառավարման կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը մասնակիցներին ներկայացրեց նաև, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում վարքականոնները, համապատասխանության կորպորատիվ քաղաքականություններն ու ընթացակարգը: Նշվեց նաև, թե ինչպես պետք է մշակվեն դրանք:

Դասընթացավար, «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, Թաքս ընդ Լիգըլ» ՓԲԸ գործընկեր, Կորպորատիվ կառավարման կենտրոնի քույր կազմակերպության՝ Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանն էլ ներկայացրեց, թե որոնք են հակակոռուպցիոն համապատասխանության տիպիկ ռիսկերը, ինրչպես պետք է բացահայտել և նույնականացնել դրանք, ինչպեսև՝ ինչպես կարելի է կառավարել և վերհանել ընկերությունում առկա ռիսկերը:

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։


 

 

 

 

 

 

Վերադառնալ ցանկ