Երևանի առևտրաարդյունաբերական պալատը «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, անց է կացնում «Հարկային օրենսգրքի փոփոխությունները և հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թեմայով դասընթացների շարքը:
Դասընթացը նպատակ է հետապնդում բարձրացնել մասնավոր հատվածի տեղեկացվածության մակարդակը հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների և գործարար վարվելակարգի կանոնների ներդրման վերաբերյալ: Դասընթացի շրջանակում տրամադրվում է նաև համապատասխան տեղեկատվություն և անվճար խորհրդատվություն՝ հետագայում ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության սեփական ծրագրի ներդրման համար:
Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդականն ու գործարար շահերի պաշտպանության ցանցի համակարգողը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի միջազգային համագործակցության վարչության պետ Վլադիմիր Ամիրյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության ներդրման անհրաժեշտությունը, գործարար համայնքի կարևորությունը օրենսդրական փոփոխությունների գործում:
Մասնակիցները քննարկեցին Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների և դրական և բացասական կողմերը՝ գործարարության համար, օրենսգրքի և հակակոռուպցիոն համապատասխանության կապը:
Դասընթացներ արդեն անց են կացվել.
Մարտի 29-ին, դասընթացը տեղի կունենա Երևանում:
Դասընթացին կարող են մասնակցել ընկերությունների բաժնետերեր, տնօրեններ, խորհրդի անդամներ, հաշվապահներ, իրավաբաններ:
Տեղերի սահմանափակության պատճառով խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը զանգահարելով (+374 60) 48-49-08 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին՝ emehrabyan@armcci.am:
Դասընթացը տեղի կունենա ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի շենքում (Հասցեն՝ ք.Երևան, Խանջյան 11):
Մասնակցությունն անվճար է։
Դասընթացի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ տեսանյութում:
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։