Երևանի առևտրաարդյունաբերական պալատը «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, անց է կացնում «Հարկային օրենսգրքի փոփոխությունները և հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թեմայով դասընթացների շարքը:
Դասընթացի մասնակից, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Մայիլյանը մեզ հետ զրւոյցում նշեց, որ հակակռուպցիոն համապատասխանության ծրագիրն արդեն իսկ ներդրված է կազմակերպության կողմից: Նա նշեց, որ ընկերության աշխատակիցների համար հակակոռուպցիոն թեմատիկայով պարբերաբար իրազեկումներ են լինում և նրանք տեղյակ են ծրագրի մասին: «Ծրագիրը հնարավորություն է տալիս թափանցիկ միջավայր ստեղծել, որի շնորհիվ բոլոր գործարարներն էլ համոզված կլինեն, որ եթե հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը ներդրված է իրենց կազմակերպությունունում, ապա իրենց գործընկերները հետևում են այդ կանոններին: Որպես միջազգային կազմակերպություն, մենք հիմնականում գործ ունենք արտասահմանյան այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց մոտ արդեն ներդրել են հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը: Մենք հաշվի առնում ենք սա իրենց ընտրելիս, հետևաբար, իրենք էկ են ուշադրություն դարձնում դրան»,-նշեց Լիլիթ Մայիլյանը:
«Համովիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Էլլադա Սարգսյանի խոսքով դասընթացը օգտակար է կազմակերոպությունների համար. «Ծրագիրը բավականին բովանդակալից էր, հարցուպատասխանի միջոցով մենք ստացանք մեզ հուզող հարցերի պատասխանները»,-ասաց նա:
Նշենք, որ դասընթացը նպատակ է հետապնդում բարձրացնել մասնավոր հատվածի տեղեկացվածության մակարդակը հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների և գործարար վարվելակարգի կանոնների ներդրման վերաբերյալ: Դասընթացի շրջանակում տրամադրվում է նաև համապատասխան տեղեկատվություն և անվճար խորհրդատվություն՝ հետագայում ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության սեփական ծրագրի ներդրման համար:
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։