Ստուգել հայտի կարգավիճակը

Միջազգային հակակոռուպցիոն համաժողովը տեղի կունենա Հայաստանում․ բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերը ևս կհատկորոշվեն

08.04.2019

 

2019 թ ապրիլի 17-18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում անցկացվելու է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը։

Համաժողովը բաղկացած կլինի 6 մասերից՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ներկայացում, հակակոռուպցիոն անկախ ինտիտուցիոնալ համակարգ, կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեությունկոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ և կանխարգելիչ գործունեություն, կոռուպցիայի դեմ պայքարում կանխարգելիչ գործունեություն, հակակոռուպցիոն կրթություն, պանելային միաժամանակյա քննարկումներ 3 խմբերում։

Համաժողովը կազմակերպվում է ՀՀ արդարադատության նախարարության, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի, ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին։

Բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մասը կներառի պետական գնումների, հանքաարդյունաբերության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի, բիզնեսում բարեվարքության և մենաշնորդների դեմ պայքարերի խնդիրները և կներկայացվեն դրանց լուծման ամենավերջին տենդենցները ինչպիսիք են Իրական սեփականատերերի ինստիտուտը և Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերը և այլն։

Միջոցառման ընթացքում զեկուցումներ կհնչեն ճանաչված միջազգային և ազգային հակակոռուպցիոն փորձագետների կողմից։ Գրանցվել և համաժողովի օրակարգի և նկարագրի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով։ 

Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Սույն ծրագիրն իրականացվում է որպես համաֆինանսավորում «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրին, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով  Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում  Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի և Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

 

 

 

 

 

Վերադառնալ ցանկ