Կորպորատիվ կառավարման կենտրոնը «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թվով 5-րդ դասընթացը:
Այս ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործակցության խթանումը:
Կորպորատիվ կառավարման կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց հակակոռուպցիոն համապատասախանության իսնտիտուտը, դրա կաևոևւթյունն ու անհրաժեշտությունը՝ ընկերությունների համար:
«Բի-Դի-Օ Ըքաունթինգ, Թաքս ընդ Լիգըլ» ՓԲԸ գործընկեր, Կորպորատիվ կառավարման կենտրոնի քույր կազմակերպության՝ Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է ընկերությությունները մշակեն ու բացահայտեն հակակոռուպցիոն հանձնառությունը: Նա խոսեց նաև, թե ինչպես պետք է պաշտպանել աշխատակիցներին հետապնդումներից ու ճնշումներից:
Հավելենք, որ սույն նյութը պատրաստվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և այն որևէ կերպ չի արտահայտում Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի պաշտոնական տեսակետը։