Ստուգել հայտի կարգավիճակը

Ինչպե՞ս են աշխատակիցներն ու գործընկերներն իրազեկվում կորպորատիվ վարքականոններին

13.06.2019

Ինչպե՞ս են աշխատակիցներն ու գործընկերներն իրազեկվում կորպորատիվ վարքականոններին: Այս հարցմանը մասնակցել են հայաստանյան 188 կազմակերպություններ՝ 2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում  «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» հետազոտության ընթացքում: 

Այն իրագործվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

 

Այսպիսով. թե ինչպես են աշխատակիցներն ու գործընկերներն իրազեկվում կորպորատիվ վարքականոններին՝ հարցվածների կեսը չի պատասխանել հարցին:

23%-ը կորպորատիվ վարքականոնները տրամադրում է աշխատակիցներին ծանոթացման նպատակով: Հնարավոր, որ այստեղ իր բաժինն ունենա ընթացակարգի ֆորմալ պահպանումը, այլ ոչ թե ընկերության կորպորատիվ մշակույթի վերաբերյալ աշխատակիցներին իրազեկման անհրաժեշտության գիտակցումը: Ինչ վերաբերում է գործընկերներին, ապա իրազեկելու ամենահարմար և հասանելի կապուղիով՝ ինտերնետային էջի միջոցով վարքականոնների բացահայտումը կատարվում է հարցվածների ընդամենը 8%-ի կողմից:

 

 

 

Վերադառնալ ցանկ