Ստուգել հայտի կարգավիճակը

Ու՞մ պարտականությունների շրջանակում է կորպորատիվ վարքականոնների կիրառման հսկողությունը

09.07.2019

«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, հարցում է կատարավել հայաստանյան 188 ընկերությունների շրջանում: 

Այն անց է կացվել 2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում:

Կազմակերպությունները պատասխանել են այն հարցին՝ թե ըստ իրենց ու՞մ  պարտականությունների շրջանակում է կորպորատիվ վարքականոնների կիրառման հսկողությունը:

Հարցին չեն պատասխանել հարցվածների գրեթե կեսը: Հարցվածների 15-ական տոկոսը կազմող երկու խումբ որպես պատասխանատուներ նշել են անմիջական ղեկավարին ու տնօրենին: Հաշվի առնելով, որ հարցվածների գերակշիռ մեծամասնությունը ՓՄՁ-ներ են 1, ապա հարկ է նշել, որ անմիջական ղեկավարի ու տնօրենի պարտականությունները հնարավոր է, որ համատեղվեն:

Սա է փաստում նաև այն, որ կորպորատիվ վարքականոնների խախտման դեպքերը հարցվածների 32%-ի մոտ բացահայտվում են անմիջական ղեկավարին տեղեկացման միջոցով, և ըստ հարցվածների 18%-ի՝ խախտման հետ կապված ձեռնարկվող միջոցներից է անմիջական ղեկավարի հետ առանձնազրույցը:

 

 

 

 

 

 

Վերադառնալ ցանկ