Արդյո՞ք կորպորատիվ վարքականոններ ունեն բիզնես կազմակերպությունները:
Այս հարցմանը մասնակցել են 188 կազմակերպություններ: Այն կազմակերպվել էր 2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» հետազոտության ընթացքում:
Հարցմանը մասնակցած ընկերությունների ընդամենը 34%-ն է նշել կորպորատիվ կարքականոնների առկայության մասին:
Այն հարցին, թե վարքականոնները բովանդակում են արդյոք կանոն կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության մասին, վարքականոններ որդեգրած ընկերությունների 32%-ը տվել է դրական պատասխան, 20%-ը՝ բացասական, իսկ 48%-ը՝ հարցին չի պատասխանել:
Հավելենք, որ հարցումն անցկացվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: