Ստուգել հայտի կարգավիճակը

Ի՞նչ գործոններ կարող են կանխել կոռուպցիոն ռիսկի ծագումը

16.08.2019

Ի՞նչ գործոններ կարող են կանխել կոռուպցիոն ռիսկի ծագումը: Այս հարցին պատասխանել են  188 կազմակերպություններ՝ 2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» հետազոտության ընթացքում:

Հարցվածների ձայների համեմատաբար բարձր տոկոսներ բաժինն է ընկել բիզնես-գործընթացների վերահսկմանը (18%), սեփական կորպորատիվ մշակույթի ճանաչմանն ու կառավարմանը (15%), ռիսկերի կառավարմանը (14%): Մի կողմից հուսադրող է այն, որ հարցվածները հակակոռուպցիոն միջոցառումները դիտարկում են վերահսկման միջավայրի և կորպորատիվ մշակույթի ձևավորման համատեքստում, իսկ մյուս կողմից համեմատաբար ցածր է ուսուցումներին, ահազանգումներին բաժին ընկած ձայների քանակը: 

Ինչպես հետևում է գծապատկերից, հարցման ժամանակ որպես կանխարգելիչ գործոններ դիտարկվել են ներքինները: Սակայն հարցվողներն իրենց պատասխաններում նշել են նաև արտաքին այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝

    • - հարկային արդարացի քաղաքականության իրականացումը, 

    • - մենաշնորհների և պետական լծակներն անձնական շահերի համար ծառայեցնելու բացառումը, 

    • -քաղաքականության և գործարարության համատեղելիության բացառումը:

Հավելենք, որ հարցումն անցկացվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի,  «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի,  «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

 

 

 

 

Վերադառնալ ցանկ