Կոռուպցիան խթանող գործոնների վերաբերյալ 188 կազմակերպություններ պատասխանել են 2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» հետազոտության շրջանակում կազմակերպված հարցման ընթացքում:
Հարցվողները գրեթե նույն նշանակություն են տվել պետական և տեղական կառավարման համակարգի խնդիրներին (23%), տնտեսական թույլ համակարգին (22%), թույլ քաղաքացիական հասարակությանը (20%), դատաիրավական թույլ համակարգին (22%):
Հատկանշանական է, որ ընկերությունների ոչ պատասխանատու դիրքորոշումը՝ որպես կոռուպցիան խթանող գործոն, ունի բավականաչափ ցածր տեսակարար կշիռ (8%), ինչից կարելի է եզրակացնել, որ հայաստանյան ընկերությունները դեռևս լիարժեք չեն գիտակցում հակակոռուպցիոն իրենց ակտիվ դիրքորոշման նշանակությունը:
Կոռուպցիոն խթանող «Այլ» գործոնների խմբում նշվել են խորհրդային ժառանգության հետևանքները, քաղաքական կամքի բացակայությունը, օրենսդրական դաշտի թերությունները, բյուրոկրատական քաշքշուկները, ցածր աշխատավարձերի խնդիրը և այլն:
Հավելենք, որ հարցումն անցկացվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: