«Իրավաբանների հայկական ասոցիացիա» hասարակական կազմակերպությունը Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) կողմից իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում ստանձնել է հանձնառություն Հայաստանյան բիզնեսներում ներդնել Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր՝ ՀՀԾ (Anti-Corruption Compliance Programs), որոնք կնպաստեն Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի արժեքների սերմանմանը։
Շարունակելով իրազեկումների շարքը՝ այս անգամ բիզնես ընկերություններին ենք ներկայացնում հավաքական գործողությունների մասին իրազեկումը։
Ի՞նչ է կոլեկտիվ (հավաքական) գործողությունը
Այն շահակիցների միջև համագործակցության կայուն գործընթաց է, ավելացնում է անհատական գործողությունների ազդեցությունը, համախմբում է մասնավոր սեկտորի խոցելի բիզնես ներկայացուցիչներին համախոհների շուրջ, մրցակիցների համար ապահովում է խաղի հավասար կանոններ:
Կոլեկտիվ գործողությունները կարող են լրացնել կամ ժամանակավորապես փոխարինել տեղական թույլ օրենքներին և ամրապնդել հակակոռուպցիոն պրակտիկան։
Հավաքական գործողությունները կարող են ներառել ընդհանուր պարտավորություններ, փոխադարձ աջակցություն, տեղեկատվության փոխանակում, հակակոռուպցիոն ռեսուրսների համախմբում: Դրանք կարող են կազմակերպել բիզնես ասոցիացիաների կամ միջճյուղային նախաձեռնությունների միջոցով: Հավաքական ջանքերը միտված են կոռուպցիայի նվազեցմանը՝ ինքնակարգավորման և կառավարման հետ գործակցության միջոցով (CIPE):
Կարելի է զուգահեռներ անցկացնել հավաքական գործողությունների մարտահրավերների և բանտարկյալների երկընտրանքի միջև:
Գոյություն ունեն հավաքական գործողությունների հետևյալ տեսակները՝