Բիզպաշտպանը հունիսի 12-ին անանուն ազդարարում է ստացել աշխատակցից, որի խոսքով, գործատուն աշխատանքային ժամերն ավելացնում է, սակայն հավելավճար չի տրամադրում, իսկ այն աշխատաողներին, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնել՝ առաջարկել են հեռանալ աշխատանքից։
Իր նամակում նա գրել է․
«Երևանում, Արարատյան 90/8ա հասցում գտնվող «ՍԿԱՐԼԵՏ» ՍՊԸ-ում (զինվորական հավաքակայանի դիմաց) աշխատաժամանակի ապօրինի ավելացման դեմ անհամաձայնություն հանձնած աշխատակիցներին առաջարկվեց հեռանալ... Հեղափոխության օրերին, ինչպես նաև՝ դրանից հետո, աշխատանքն ավարտվում էր երեկոյան ժամը 6-ին՝ սկսելով առավոտյան 9-ին։
Սակայն, արդեն մոտավորապես մեկ ամիս է, օգտվելով աշխատակիցների անելանելի վիճակից և անպատժելիության մթնոլորտից, աշխատանքը սկսվում է առավոտյան 8.30-8.40 և ավարտվում երեկոյան 19.15․ այդ ժամանակ էլ հիմնարկին պատկանող ավտոբուսով տեղափոխվում են աշխատակիցները։
Չնայած աշխատաժամանակի ավելացմանն՝ ընդմիջումը տևում է 30 րոպե: Խնդրում եմ Ձեզ կարգավորել հարցը և վերականգնել աշխատակիցների «Աշխատանքային օրենսգրքում» ամրագրված հոդվածի կատարումը: Եթե դա Ձեր իրավասության դաշտում չէ, խնդրում եմ ասել, ու՞մ և ինչպե՞ս դիմել։ Նախապես շնորհակալ եմ»: