Ինչպես արդեն գիտենք, բիզնեսում հակակոռուպցիոն համապատասխանության հուսալի և արդյունավետ ծրագրի առանցքային տարրերից մեկն էլ կորպորատիվ վարքագծի կանոններն են:
Կորպորատիվ վարքագծի կանոնների ներդրումն ու գործնական կյանքում դրանցով առաջնորդվելը հանդիսանում են ինչպես ընկերության, այնպես էլ նրա յուրաքանչյուր աշխատակցի «այցեքարտը», իսկ շատ հաճախ վեր է ածվում որոշիչ գործոնի արտաքին գոծընկերների և հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառուցման և նրանց վստահության նվաճման գործում:
Կորպորատիվ հարաբերություններում վարքագծի կանոններով առաջնորդվելը, եթե նույնիսկ դրանք դեռևս լավագույնս մշակված չեն, արժանանում է հարաբերությունների մասնակից կողմերի դրակն վերաբերմունքին, որը նաև ամրապնդվում է, եթե վարքագծի կանոններին հետևեկը դառնում է բնական գործընթաց: Սա դրսևորվում է այն դեպքում, երբ վարքագծի կանոններին հետևելը մնում է ոչ թե առանձին անհատների ներքին հոգեբանական պահանջ, այլ դառնում է ընկերության դիրքորոշում և գործելակերպ: Միաժամանակ անհրաժեշտ է ավելացնել, որ վարքագծի կանոններին արհեստական, ձևական հետևումը միայն կարող է ունենալ հակառակ արդյունքը, վարկաբեկել ընկերությանը և վնասել նրա գործարար համբավն ու հեղինակությունը: Հետևաբար, կարելի է փաստել, որ վարքագծի կանոնները կորպորատիվ հարաբերությունների կառուցման բավական «նուրբ» գործիք են, և մինչև այդ գործիքից օգտվելը ընկերությունը պետք է վստահ լինի դրանով անմնացորդ առաջնորդվելու իր հնարավորության և իր աշխատակիցների պատրաստակամության մեջ:
Աղբյուրը՝ «Կորպորատիվ կառավարման համակարգի կառուցվածքը» ուղեցույց՝
Նշենք, որ Հայաստանում 2018թ-ի հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։
Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։