Ստուգել հայտի կարգավիճակը

Նորություններ

Ո՞ր շահառուների ապահովագրության գումարի ո՞ր մասն է փոխհատուցում պետությունը և ո՞րը քաղաքացին վճարում

16.01.2026

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը անկախ աշխատավարձից նույնն է բոլորի համար, սակայն վճարման կարգն ու պետության կողմից փոխհատուցման բաժինը կախված է աշխատավարձի չափից։

ավելին 

Հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ

13.01.2026

Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքներն աշխատողի չձևակերպման, ՀԴՄ-ի կիրառման կանոնների, անկանխիկ գործառնությունների, գործարքների փաստաթղթավորման խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ 

ավելին 

2026 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը

13.01.2026

2026 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը։

ավելին 

Այս տարվա ընթացքում ներմուծման մաքսատուրքից կազատվի 15 հազար էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

12.01.2026

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2025 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունված՝ N 1971-Ն որոշմամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05․12․2025թ․ N 111 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատմամբ ներմուծվող 15 000 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ընթացակարգը։ 

ավելին 

ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է

12.01.2026

ՀՀ ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է տեխնիկական խնդիրների պատճառով։

ավելին 

200․001 դրամ և ավելի աշխատավարձ ստացող շահառուները կարող են իրենց սոցփաթեթի գումարը ևս ուղղել ապահովագրավճարին

11.01.2026

Սոցիալական փաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) ներառվում են ապահովագրական համակարգ:

ավելին 

Հունվարի 1-ից էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ազատված են ԱԱՀ-ից

09.01.2026

Ինչպես արդեն տեղեկացրել էինք  «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 17.12.2025թ. ՀՕ-487-Ն օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ-ից) ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը։

ավելին 

«Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով

08.01.2026

Մաքսային բարեփոխումներ՝ հօգուտ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների։ Պետական եկամուտների կոմիտեն, բիզնես գործընթացների դյուրինացմանը միտված՝ դեռևս 2025 թվականի սկզբից ներդրած թվային նոր գործիքակազմերի և դրանց շարունակական արդիականացման շնորհիվ, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլների վերանայման արդյունքում՝ շոշափելի արդյունքներ է արձանագրում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

ավելին 

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները

05.01.2026

2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք օրենքներ և օրենքներում կատարված լրացումներ և փոփոխություններ։

 

ավելին