Բիզպաշտպան կայքի միջոցով ստացվել են ազդարարումներ Covid-19 նոր կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության՝ ՀՀ պարետի որոշումներով կողմից ներկայացված սահմանափակումների վերաբերյալ։ Այս անգամ ազդարարումներով բարձրաձայնվել են սահմանափակումների խախտումներ։
Բիզպաշտպան կայքի միջոցով ստացվել է ահազանգ «Էրմիել» ՍՊԸ-ի դեմ՝ այն հիմքով, որ վերջինիս կողմից իրականացվող վիճակախաղն ուղեկցվել է կեղծ գովազդով և հանցավոր համաձայնությամբ իրականացված խարդախությամբ։
Հայաստանում 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում էր Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։ Ծրագրի նպատակն էր բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։
Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Կանանց հարցերով խորհրդի առաջին նիստը: Խորհրդի նիստին ներկա էին պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Խորհուրդը նախագահում էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ կանայք ունեն մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի իրացվում, և պետությունը հանրային լայն համագործակցության միջոցով պետք է ապահովի կանանց մարդկային կապիտալի իրացման համար անհրաժեշտ պայմանները։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մի շարք անդամներ ընդունել են Հայաստանում գործարար էթիկայի և համապատասխանության նախաձեռնության իրականացման նպատակով հայտարարություն
Ծրագրի շրջանակներում, Երևանում և Հայաստանի 4 մարզերում՝ Լոռիում, Սյունիքում, Գեղարքունիքում, Շիրակում թվով 26 փոքր և միջին ձեռնարկություններ
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը և առավելությունները մասնավոր ոլորտում» թեմայով կլոր սեղան քննարկումը:
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ում Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտին։
Սեպտեմբերի 27-ին կայացավ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:
Սեպտեմբերի 26-ին Կորպորատիվ կառավարման կենտրոնը, Իրավաբանների հայկական ասոցիացիան և Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատը՝Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի համագործակցության շրջանակներում անցկացրին «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի հավաքական գործողությունների նշանակությունը» թեմայով քննարկումը: