2019 թվականի մայիսի 2-ին «Դաբլթրի բայ Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցավ հակակոռուպցիոն քաղաքականության շուրջ կլոր սեղան քննարկում, որը կազմակերպվել էր Բազմակուսակցական ժողովրդավարության համար Արևելյան Եվրոպայի կենտրոնի (EECMD), Բազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) և «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետներ Մարիամ Զադոյանը և Նարեկ Ենոքյանը։
Ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը: Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։
On April 17 and 18, the Government-Civil Society International Expert Conference: “RA Anti-Corruption Strategy under International Experience” was held in Yerevan. Its noteworthy that the introduction of the instutute of beneficial ownership was recognized as one of the priority directions of the Strategy.
Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հայկական Բիզնես Կոալիցիայի կարողությունների զարգացման ծրագրի» շրջանակներում այսօր՝ ապրիլի 16-ին տեղի ունեցավ «Բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանը» թեմայով քննարկումը:
Կորպորատիվ կառավարման կենտրոնը անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թվով 5-րդ դասընթացը:
2019թ․ ապրիլի 16-ին ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Հայկական Բիզնես Կոալիցիայի կարողությունների զարգացման ծրագրի» շրջանակներում տեղի է ունենալու «Բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը գնումների ոլորտի օրենսդրության բարեփոխումների իրականացմանը» վերնագրով թեմատիկ քննարկում։
2019 թ․ ապրիլի 17-18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում անցկացվելու է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը։
Կապանում գործունեություն իրականացնող փոքր և միջին ձեռնարակտիրական ընկերությունների ներկայացուցիչների համար «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ապրիլի 4-ին անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» դասընթացը: Ծրագրի նպատակն է Հայաստանի գործարար հատվածի կողմից համապատասխանության ընկալման բարելավումն ու դրա գործնական կիրառումը, ինչպես նաև հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված գործակցության խթանումը:
Կորպորատիվ կառավարման կենտրոնը մարտի 29-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, անցկացրեց «Հակակոռուպցիոն համապատասխանությունը բիզնեսում» թվով 3-րդ դասընթացը: