Բիզնեսի, հատկապես առավել խոցելի փոքր և միջին բիզնես զարգացման հարցում խիստ կարևոր է ունենալ գործարար ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրություն ու վարչարարություն: Մենք ցանկանում ենք, որ այս առումով Հայաստանն առաջատար երկիր լինի: Մեր թիմը պատրաստակամ է լսել Ձեր կողմից բարձրաձայնված գործարար ոլորտի խնդիրները, և օգտակար լինել Ձեզ՝ դրանց լուծման հարցում: Բացի այդ, մենք կապահովենք գործարար ոլորտի բարեփոխումների առաջարկներին ընթացքը և կլուսաբանենք ոլորտի զարգացումները:
Դուք իրավունք ունեք Ձեզ հուզող բիզնես խնդիրների վերաբերյալ անանուն կերպով հայտեր ներկայացնել: Ձեր տրամադրած հայտը ամբողջությամբ կկոդավորվի: Բացի այդ, գործում են գաղտնիության հավելյալ երաշխիքներ Tor ինտերնետ բրաուզերով օգտվելու դեպքում. Ձեր համակարգչի IP հասցեն չի բացահայտվի, հետևաբար ոչ ոք չի կարողանա պարզել ձեր ինքնությունը:
Ձեր հայտը մեր կայքում ներկայացնելուց հետո Ձեր տրամադրած տեղեկատվությունը կուսումնասիրվի մեր փորձագետների կողմից, ով երկու աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանի Ձեզ՝ Ձեր կողմից բարձրացված հարցի լուծման նպատակով։
Ձեր կողմից տրամադրված տեղեկությունը կարող է օժանդակել մեզ հատկորոշելու փաստերի վրա հիմնված բարեփոխումներ և նվազեցնելու բյուրոկրատական քաշքշուկները: Բարեփոխումներն իրականացվում են հանրային- մասնավոր հատվածի երկխոսության ֆորմատով։
Կարող եք ծանոթանալ բիզնես ոլորտի վերջին նորություններին, օրինակ` հարկային, մաքսային և այլ ենթաոլորտներում օրենսդրական փոփոխություններին և այլն: Բացի այդ, կարող եք իրազեկված լինել բիզնես ոլորտում իրականացվող տարաբնույթ միջոցառումների և այլնի մասին։
Կայքէջը պատրաստվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից՝ Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ, որը հանդիսանում էր «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից տրամադրված ենթագրանտ։