Պետական եկամուտների կոմիտեն տարեսկզբից 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած 4537 հարկ վճարողի մոտ առկա ստվերի գնահատման աշխատանքներ է իրականացնում:
Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1,139,451.1 մլն դրամ հարկային և մաքսային եկամուտներ՝ ԱԱՀ վերադարձի գումարը ներառյալ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:
Բիզնեսին ներդրումների արագ հետգնման և շրջանառու միջոցներ ունենալու հնարավորություն է ընձեռվում: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը. տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օրերս մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ անդրադարձել էին սննդի առաքման գործունեության հարկման համակարգին, ինչի առնչությամբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է.
Ստեղծվել է մի իրավիճակ, հնարավոր է «դե ֆակտո» լինել մենաշնորհային դիրքում, սակայն` «դե յուրե»` ոչ: Եվ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չունի բավարար լծակներ` ոլորտում առարկայական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է խրախուսել պարտաճանաչ հարկ վճարողներին: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը սեպտեմբերի 7-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 11 ներկայացուցիչներից 3-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում փոփոխություններ կլինեն
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի գործունեության եռամսյա արդյունքները: Հարկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հետևանքով օպտիմալացման, ռեսուրսների տնտեսման գործընթացներ են կատարվել: Պետական եկամուտների կոմիտեն բիզնես դաշտի հսկողություն է իրականացնում «խելացի» համակարգի միջոցով:
Հարկային առավելություններ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալողների համար