Ամանորի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ սկսված են․ Երևանի քաղաքապետարանը շուրջ 22 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Ձևավորում» ՓԲ ընկերության հետ՝ մայրաքաղաքում տոնածառերի տեղադրման և ձևավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Գնումն իրականացվել է բաց ընթացակարգով, մրցույթը հայտարարվել է, և դրան մասնակցության հայտ ներկայացրել է միայն այս ընկերությունը։
Սույն թվականի հոկտեմբերի 26-27-ին Էստոնիայի Թալին քաղաքում կայացավ Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված Արևելյան գործընկերության 4-րդ բիզնես ֆորումը, որին մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիամ Զադոյանը։
Առանց փողկապի և պաշտոնական ձևակերպումների․ ահա այսպես Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը, բիզնեսի ու նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպեցին, նախաճաշեցին և քննարկեցին տնտեսական մրցակցության ոլորտում առկա խնդիրները։
Մասնավոր հետախույզները կարող են աջակցել բիզնեսի զարգացման հարցերում․ մասնավորապես՝ այս ինստիտուտի ներդրումը կարող է դիտարկվել բիզնեսի ոլորտում կոռուպցիոն խնդիրների հաղթահարման միջոց․ այս մասին այսօր նոր ինստիտուտի ներդրման վերաբերյալ սեմինարին ասաց «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Այսօր տեղի ունեցավ «Եվրոպան Հայաստանում» բազմաոլորտային առևտրի և ներդրման առաջին ցուցահանդեսը՝ Հայաստանում՝ Եվրամիության ընկերությունների համար:
Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը. մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը ներդրվել է ընթացիկ տարվա ապրիլի 13-ից:
Պետական եկամուտների կոմիտեն տարեսկզբից 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած 4537 հարկ վճարողի մոտ առկա ստվերի գնահատման աշխատանքներ է իրականացնում:
Եթե կա խնդիր, որը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը, ապա հնարավոր է ահազանգել դրա մասին bizprotect.am կայքում: Այնուհետև մասնագետները ուսումնասիրում են հայտը և արագ արձագանքում դրան:
Կառավարության այսօրվա նիստին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կողմից ներկայացվելու է որոշման նախագիծ։