2018 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանում ներկայացվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի՝ Հայաստանի վերաբերյալ մոնիթորինգի 4-րդ փուլի զեկույցը։
2018 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության աշխատանքային խմբի նիստը, որի օրակարգում ընդգրկված էր ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի քննարկումը։ Նիստին մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը։
Հայաստանում նոր ծրագիր է ներդրվում բիզնես ներկայացուցիչների համար: Հակակոռուպցիոն համապատասխանույթան ծրագիրն ընկերությունների համար մի շարք հնարավորություններ է ընձեռում:
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կրթաթոշակակիր, «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը, հոկտեմբերի 16-20-ը մասնակցել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կազմակերպված ուսումնական այցին։ Մոլդովայում և Հայաստանում բիզնես ոլորտում առկա են միևնույն կոռուպցիոն ռիսկերը, որոնք դրսևորվում են մենաշնորհների, օլիգոպոլիաների և պետական գնումների ոլորտներում։ Ուսումնական այցի նպատակը նոր գործարար կապերի հաստատումն էր, ինչպես նաև շահագրգիռ կողմերի քարտեզագրման, մասնավոր սեկտորի կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրության ու պարկտիկային ծանոթանալը,և իրական սեփականատերերի ու Հակակոռուպցիոն համապատասխանության մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակումը։
Կաշառքի արգելքները չեն վերաբերում միայն դրա դրամային ձևերին։ Կաշառքը ներառում է արժեք ներկայացնող ամեն ինչ, ցանկացած օգուտ, որը կարող է ոչ պատշաճ ազդեցություն ունենալ բիզնես առավելությունների ապահովելու լիազորություններ ունեցող պետական պաշտոնատար անձի վրա․
Կաշառակերությունը և կոռուպցիայի դրսևորման այլ եղանակներն այն երկրներում, որտեղ դրանք լայնորեն տարածված են, դժվար է հիմնավորել կոռուպցիայի դեմ պայքարելու տնտեսական փաստարկները, սակայն ռազմավարական մտածելակերպ ունեցող ընկերություններն ըմբռնում են ազնվության ձգտելու անհրաժեշտությունն ու էթիկայի սկզբունքներին հետևելը՝ որպես ռիսկերի կառավարման ու կայում ձեռնարկատիրական պրակտիկայի կարևորագույն ասպեկտ։
Համապատասխանությունը (compliance) մեծ հասկացություն է։ Գործարարության կոնտեքստում այն վերաբերում է բազմաթիվ առանցքային ոլորտների՝ ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարի, ազգային և միջազգային օրենքներին, կանոնակարգերին, կանոններին, ինչպեսև սկզբունքներին հետևելուն։
Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագիրը, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից։
Սույն թվականի հոկտեմբերի 4-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սյուզաննա Սողոմոնյանը և «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի Իրավաբանների հայկական ասոցիացիայի բաղադրիչի ղեկավար Մարիամ Զադոյանը հանդիպեցին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Լյուդմիլա Տաուտիեվայի հետ։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կայքում ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչ տեղադրելու վերաբերյալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացրած առաջարկությունն ընդունվել է։ Այսօր պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Սամվել Ավետիքյանը հայտարարել է, որ առաջիկայում քաղաքացիների համար մատչելի կդառնա այս տեղեկությունը։